
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա, հայտնում է Anadolu-ն։
Ասադի հետ հանդիպմանը նախարարը հաստատել է Իրանի աջակցությունը Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում և պատրաստակամությունը տրամադրելու տարբեր տեսակի օգնություն այս հարցում։ Ասադն ընդգծել է, որ Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչության դեմ իր ամբողջ տարածքում՝ նշելով, որ այս դիմակայությունը ծառայում է նաև ամբողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։
Իրանի արտգործնախարարն այնուհետև ժամանել է Թուրքիա, որտեղ նա մտադիր է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։