Գուկեշը և Լիրենը չպարզեցին հաղթողին 5-րդ խաղափուլում
Կայացել է շախմատային թագի համար մրցախաղի 5-րդ պարտիան, որում հնդիկ գրոսմայստեր, հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիրենի հետ։
Հինգ պարտիայի արդյունքներով հաշիվը հավասար է՝ 2,5:2,5։
Հիշեցնենք, որ առաջին պարտիան չինացի գրոսմայստերը հաղթել էր 42-րդ քայլից հետո, երկրորդն ավարտվել էր ոչ-ոքի։ Նոյեմբերի 28-ը հանգստյան օր էր։ Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին, կայացավ չորրորդ պարտիան, որում ևս գրանցվեց ոչ-ոքի։
Շախմատի թագի համար մրցախաղն անցկացվում է Սինգապուրում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը։ Մրցակիցները կանցկացնեն 14 պարտիա, ոչ-ոքիի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: