Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար կոմիտեի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները

Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին և ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համահունչ։

Ի թիվս ԵՄ հետ համատեղ կիրառվող գործիքների, ընդգծվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության տեսանելի դերը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ապահովման հարցում։

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Տեսանյութեր

Լրահոս