Բաժիններ՝

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի 4-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը:Աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիժենը մրցում էր սպիտակ խաղաքարերով: Հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշը, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 42-րդ քայլին համաձայնեց կիսել միավորը:

Երկրորդ տուրից հետո երկու շախմատիստներն ունեն 2-ական միավոր:Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ: Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս