«Ֆրակցիան իրավունք ունի հեռացնել պատգամավորին, եթե…». Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի հարցը քննարկելու մասին

«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա։

Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի աղմկահարույց հայտարարություններին։

«Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի կիսում Նազարյանի տեսակետը։

Տեսանյութեր

Լրահոս