Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն մտադիր է հանդիպել Թրամփի հետ՝ Ուկրաինայի թեման քննարկելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մոտ ժամանակներս կարող է այցելել ԱՄՆ՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար, որպեսզի նրա հետ քննարկի Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այս մաս հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրների:

«Ակնկալվում է, որ Ռյուտեն շուտով կայցելի Թրամփի Մար-ա-Լագո նստավայր՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների ռազմավարությունը», – գրում է թերթը։

Իրադրությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ հիմնական գաղափարը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կփորձի փոխանցել, լինելու է «արդար և երկարաժամկետ խաղաղության» անհրաժեշտությունը, որը չի խրախուսի Ռուսաստանի Դաշնության գործողությունները և անվտանգության երաշխիքներ կտա Ուկրաինային։ 

Դրա հետ մեկտեղ հրատարակությունը գրում է, որ վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ կայացած հանդիպման ժամանակ Ռյուտեն եվրոպացի առաջնորդներին կոչ է արել «չբամբասել Թրամփից», այլ նրա հետ երկխոսություն վարել, քանի որ Եվրոպային անհրաժեշտ է, որպեսզի «Ամերիկան մեր կողմում մնա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930