Բաժիններ՝

Լապորտան Մեսսիին հրավիրել է գալա երեկոյի՝ նվիրված Բարսայի 125-ամյակին

Լիոնել Մեսսին ներկա կգտնվի «Բարսելոնայի» 125-ամյակի տոնակատարություններին:

Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Catalunya Radio-ին, Կատալոնիայի նախագահ Ժոան Լապորտան արգենտինացուն անձնական հրավեր է ուղարկել ակումբի հիմնադրման 125-ամյակին նվիրված գալա երեկոյին, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Liceu Theatre-ում։

Ակնկալվում է, որ Մեսսին ներկա կլինի միջոցառմանը, չնայած ակումբի հետ նրա լարված հարաբերություններին 2021 թվականին հեռանալուց հետո:

Հաղորդվում է նաև, որ Չավին, Անդրես Ինյեստան, Պեպ Գվարդիոլան և ակումբի այլ լեգենդներ հրավիրվել են նշելու «Բարսելոնայի» տարեդարձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս