Գեներալ ջան, կյանքդ նվիրել էիր Արցախին, բայց տեսար՝ ոնց թուրքն եկավ-հասավ Շուշի. սպարապետի գլխին նստած թուրքին տեսնելուց հետո էլ ո՞նց ապրեիր…Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանը գրում է.  «Աստված քեզ խնայեց, 4 տարի առաջ տարավ, անպարտելի գեներալ ջան:

Վերջին խոսքերդ էլ էին Արցախի մասին, մինչև վերջին շունչդ պայքարեցիր Արցախի համար:

Պատահական չէր Արցախի հանձնման «օպերացիան» հենց քեզանից սկսելը:

Գեներալ ջան, դու հաղթող էիր, աննահանջ, դու հաղթեցիր անգամ դաժան հիվանդությանը, բայց այս ցավին չդիմացար՝ կյանքդ նվիրել էիր Արցախին, բայց տեսար, թե ոնց թուրքն եկավ հասավ Շուշի, Շուշիում սպարապետի գլխին նստած թուրքին տեսնելուց հետո էլ ո՞նց ապրեիր…

Դեռ շատ բաներ էլ չտեսար:

Երևի լավ է,որ չտեսար…

Չտեսար 21-րդ դարի ամենաամոթալի էջը՝ թուրքին նվիրված Արցախն ու դավաճանված հայերի գաղթը, չտեսար, որ թուրքն Արցախում զինվորական շքերթ արեց՝ դատարկ Ստեփանակերտում իրեն «հերոս» զգաց…

Չտեսար, ոնց է թուրքը բուլդոզերով քանդում հրաշք Արցախը, իսկ մեր դեմքին չար խնդում ու իրեն հերոս զգում…

Երևի լավ է,որ չտեսար…

Հանգչիր խաղաղությամբ, իմ ավագ ընկեր, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, շնորհակալ եմ ամեն ինչի համար…»։

Տեսանյութեր

Լրահոս