Կիրանցի հատվածից անասունները սահմանն անցնում են, փշալարի վրայով կենդանին ինչպե՞ս է անցել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի համար «շատ զարմանալի է», որ Կիրանցի հատվածից անասուններն անցնում են սահմանը։

«Ճիշտն ասած՝ ես լավ չհասկացա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, կամ էլ դա կարող է տեղի ունենալ միայն սահմանի այն հատվածում, որը դեռ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Փաշինյանը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջանական կահավորումը, մինչև փշալար անցկացնելը, մի քանի նման դեպք եղել է, բոլոր դեպքերում խոշոր եղջերավոր կենդանիները հետ են վերադարձվել։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն էլ տեղեկացրեց, որ կահավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

«Անասունների անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերը տեղադրելու պահը, դրանից հետո որևէ դեպք չենք ունեցել»,- նշեց ԱԱԾ տնօրենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930