«Ինտեր»-ն ու «Նապոլի»-ն չեն պարզել հաղթողին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Նապոլի»-ին:
Միլանում կայացած խաղում հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
«Ինտեր»-ից գոլը խփել է Չալհանօղլուն, իսկ «Նապոլի»-ից` Մաքթոմինան:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը 25 միավորով 4-րդն է, իսկ «Նապոլի»-ն 26 միավորով առաջինը:



