Ուկրաինան հատել է սեփական արտադրության 100 հրթիռի սահմանագիծը. Զելենսկի
Ուկրաինան մեծացնում է սեփական զենքի արտադրությունը: Այս տարի երկիրը հատել է 100 հրթիռի սահմանագիծը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ, հայտնում է РБК-Украина-ն։
«Առաջինը` մեր հատուկ արտադրությունը, մեր ռազմավարական արդյունաբերությունը, մեր զենքերը։ Եղել է Ալեքսանդր Կամիշինի զեկույցը: Այս տարի մենք կարողացանք մի քանի ոլորտներում զգալի արդյունքների հասնել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին պարզաբանել է, որ խոսքն ուկրաինական հրետանու մասին է՝ մասնավորապես արկերի և թնդանոթների։ Սրանք նաև տարբեր տեսակի և տարբեր առաջադրանքների համար նախատեսված անօդաչու թռչող սարքեր են, որոնք ոչ միայն օգնում են ճակատին պաշտպանել դիրքերը, այլև ավելի խորությամբ հարվածել Ռուսաստանի տարածքին:
«Մենք սա կավելացնենք։ Մենք այս տարի հատել ենք առաջին հարյուր հրթիռային զենքի սահմանագիծը։ Այստեղ մանրամասներ չկան, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են մեր այս արտադրության մեջ, ովքեր կազմակերպում են համապատասխան գործընթացները։ Եվ մենք կընդլայնենք այս ուղղությունը»,- եզրափակեց նա։