
Թրամփի ծրագրերի անորոշության ֆոնին պետք է շարունակել աջակցել Ուկրաինային․ Բորել

Կոչ եմ անելու ԵՄ-ին շարունակել մեծացնել «ռազմական աջակցությունն Ուկրաինային»՝ Թրամփի ծրագրերի վերաբերյալ անորոշության ֆոնին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն արդեն տրամադրել է 122 միլիարդ եվրոյի օգնություն Ուկրաինային, ինչը կազմում է Կիևին ամբողջ աջակցության մոտ 50%-ը։
ԵՄ երկրները դեռևս կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի տարածք եվրոպացի ռազմական հրահանգիչներ ուղարկելու հարցում.
ԵՄ-ն շարունակում է ուկրաինացի զինվորականներին մարզել համայնքում։ «70 հազար ուկրաինացի զինվորականներ արդեն վերապատրաստվել են մեր առաքելության շրջանակներում»,- ասել է նա։
Բորելը նաև հաստատել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։