Բաժիններ՝

Փարիզի Աստվածամոր տաճարում 2019-ի հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել են զանգերը

Ուրբաթ Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոթր Դամ) զանգերն առաջին անգամ ղողանջել են Փարիզում, 2019թ. հրդեհից հետո, որը կարող էր ոչնչացնել Փարիզի հանրահայտ տեսարժան տաճարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր վերականգնել 861-ամյա շինությունը հինգ տարվա ընթացքում։

«Հինգ տարի առաջ խոստում տրվեց. միասին վերականգնել Նոթր Դամը։ Այսօր նրա զանգերը վերջապես ղողանջում են ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ»,- գրել է Մակրոնը Х սոցցանցի իր միկրոբլոգում։

Նոթր Դամը նորից դռները կբացի մեկ ամիս հետո, իսկ հանդիսավոր արարողությունները եւ տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 7-ին։

Տեսարժան վայրը կարող է նաեւ ներկայանալ երեք նոր զանգերով, որոնցից մեկը ղողանջել է Սթադ դը Ֆրանսում Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ժամանակ եւ մակագրված է «Փարիզ 2024»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930