
Ո՞ւմ օգտին է քվեարկել Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Բաղդասարյանը «Ոսկե գնդակում»

Հայ լրագրող Սուրեն Բաղդասարյանը 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ առաջին տեղում նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, որը նվաճեց մրցանակը, Սուրեն Բաղդասարյանի ցանկում 2-րդն է, իսկ 3-րդ տեղում՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը: