Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ 

Դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող իրավիճակին։ Արամ Ա կաթողիկոսը նշված թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։ Նշվում է, որ դեսպանը Արամ Առաջինի իրազեկել է Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930