
Գերմիանիայի փոխկանցլերը պատրաստ է դառնալ «Կանաչների» կուսակցության կանցլերի թեկնածուն

Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է իր պատրաստակամությունը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության ցուցակը գլխավորելու համար՝ առաջիկա Բունդեսթագի ընտրություններում։
Տեղեկությունը Հաբեկը հայտնել է X հարթակում հրապարակված տեսանյութում։
«Ես կառաջադրվեմ որպես «Կանաչների» թեկնածու», – նշել է Հաբեկը և հավելել, որ այս հարցում խնդրանքով դիմելու է կուսակցությանը։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ներդնել իր փորձը, ուժն ու պատասխանատվությունը, անգամ թեկնածություն դնել կանցլերի պաշտոնի համար։
«Եթե ցանկանում եք, ես պատրաստ եմ նաև կանցլերի պաշտոնի համար», – ասել է նա:Հաբեկը նշել է, որ որոշումը, սակայն, մնում է ընտրողների ձեռքում։ «Միայն դուք կարող եք սա որոշել», – ընդգծել է Գերմանիայի փոխկանցլերը։