
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: