Բաժիններ՝

ԱՄՆ-ն F-15E կործանիչների էսկադրիլիա է տեղափոխել Մերձավոր Արևելք

Ամերիկյան կործանիչների խումբը Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է Մերձավոր Արևելք: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagles կործանիչներն Անգլիայի Լեյքենհիթ ռազմաօդային բազայի 492-րդ էսկադրիլիայի կազմից ժամանել են Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ The Times of Israel-ը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները որոշել է F-15E Strike Eagle կործանիչների էսկադրիլիան ժամանակավորապես Հորդանան տեղափոխել՝ հաշվի առնելով Իսրայելի վրա Իրանի հնարավոր հրթիռային հարձակման հետ կապված մտավախությունները:

Իր հերթին Haaretz թերթը նշել է, որ առնվազն 12 կործանիչ է ուղևորվում Հորդանան։Այս ամսվա սկզբին Պենտագոնում հայտնել են Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության ուժեղացման մասին: Տարածաշրջան են ուղարկվել հակահրթիռային պաշտպանության էսկադրային ականակիրներ, կործանիչների էսկադրիլիա, լիցքավորիչ ինքնաթիռներ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի վեց B-52H ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղակայված են Կատարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում:

ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, քանի որ մտավախություններ կան, որ Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հոկտեմբերի 26-ի հարձակման, որն էլ իր հերթին տեղի էր ունեցել՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ի Իրանի նախորդ գրոհի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս