Բաժիններ՝

Ռյուտեն համաձայն է Թրամփի հետ. ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանության համար կծախսեն ՀՆԱ-ի 2%-ից զգալիորեն ավելի, ինչպես ավելի վաղ դա պահանջել էր ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ժամանելով Բուդապեշտ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Այսօր գլխավոր հարցն է, թե ինչ նպատակային ցուցանիշներ պետք է սահմանվեն ՆԱՏՕ-ում: Մենք պետք է ավելի շատ ծախսենք…. Դա կլինի 2%-ից զգալիորեն ավելի», – Ռյուտեի խոսքերն է մեջբերում POLITICO-ն։

Հրատարակությունը հիշեցնում է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է եվրոպական երկրներին սեփական պաշտպանության համար բավականաչափ ծախսեր չանելու համար։ 

«Նա (Դոնալդ Թրամփը) իրավացի է այս հարցում. երկու տոկոսով հեռու չես գնա», – ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է Թրամփի հետ քննարկել հավաքական կերպով առկա մարտահրավերներին դիմակայելու ուղիները։

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930