
Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» խորագրով փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով:
Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: