Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն

Ֆրանսիան աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Մեր ընդհանուր շահերից է բխում Հարավային Կովկասում կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հաստատմանը նպաստելը»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930