
Կրեմլում չեն բացառել Պուտինի շփումը Թրամփի հետ երդմնակալությունից առաջ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումը երդմնակալությունից առաջ բացառված չէ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա բացառված չէ: Նա (Թրամփը) ասել է, որ Պուտինին կզանգահարի երդմնակալությունից առաջ։ Կա նրա խոսքը: Ուրիշ ոչինչ դեռ չունենք հիմք ընդունելու», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ծրագրեր չունի Թրամփին հաղթանակի առթիվ շնորհավորելու, և հիշեցրել էր, որ ԱՄՆ-ն «թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»։