Բաժիններ՝

POLITICO-ն նշել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում առանցքային պաշտոնների բաշխման հետ կապված տարբեր կանխատեսումներ են արվում։ Պետքարտուղարի թեկնածուների թվում նշվել են սենատորներ Մարկո Ռուբիոյի և Ուիլյամ Հագերթիի անունները։

POLITICO-ի աղբյուրն այս անունները լսել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենից։

Բացի  սենատորներ Մարկո Ռուբիոյից և Ուիլյամ Հագերթիից, որպես պետքարտուղարի հավանական թեկնածու նշվել է նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի անունը։ 

Հրատարակության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում շոշափվել է սենատոր Թոմ Քոթոնի անունը։

POLITICO-ն նաև նշում է, որ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը իշխանության փոխանցման վրա աշխատող թիմի անդամ է, ամենայն հավանականությամբ, հաջորդ վարչակազմի օրոք զգալի դեր կխաղա առողջապահության ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930