Կարելի է արձանագրել, որ մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից. Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը գրում է. «Բոլորը խոսում են Թրամփի հաղթանակից, սակայն ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Կոնգրեսում, ձեռք բերելով փաստացի բացարձակ իշխանություն: Եթե հիշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում կայացած գրեթե բոլոր ընտրություններում ևս (լինի դա տեղական ինքնակառավարման՝ Գերմանիայում, համապետական՝ Ավստրիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, թե համաեվրոպական) գլոբալիստները կրում են լուրջ պարտություններ, կարելի է արձանագրել, որ մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից:

Դա ամենևին չի նշանակում, որ նրանց փոխարինող ուժերը լավն են լինելու…, բայց, որ գլոբալիստներն այլևս չեն բավարարում շատերին՝ արդեն արձանագրված փաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930