
Աբովյանում բախվել են «Volkswagen»-ը և «Ford Transit»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ Թոքաբանության ազգային կենտրոնի հարևանությամբ բախվել են «Volkswagen» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Ford»-ը կոտրել է գովազդային ցուցանակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: