
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Լիտվա

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին կմեկնի Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:
ՀՀ ԱԳ գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: