#ՀԻՄԱ. «ԻՄՆԵՄՆԻՄԻԻ» ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով» («Իմնեմնիմի»-ի գործ) հերթական դատական նիստը:

Այսօր վկաների հարցաքննության փուլն է: Առաջինը հարցաքննվեց վկա Տաթևիկ Ալեքսանդրյանը: Վկան Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անձամբ չէր ճանաչում: «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեռուստադիտողներից է:

Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողները միջնորդեցին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որի վերաբերյալ իրենք հակասություն էին տեսել վկայի դատաքննական ցուցմունքների հետ: Դատարանը հրապարակեց խնդրահարույց հատվածի տեքստային տարբերակը, ապա տեսագրությունը:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներն անազատության մեջ էին մարտի 22-ից, այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ նշված թողարկման հաջորդ օրը՝ առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս