Բաժիններ՝

Ներկայացուցիչների պալատի խոսնակը շնորհավորել է Թրամփին ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը շնորհավորել է Հանրապետական ​կուսակցությանից ​թեկնածու Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նրան անվանելով «ընտրված նախագահ»։

Այս մասին հաղորդում է Barron’s լրատվամիջոցը:

«Ամերիկայում կրկին հույս կա և լուսաբաց։ Դոնալդ Թրամփն այժմ մեր ընտրված նախագահն է: Նրան ԱՄՆ-ի ժողովուրդն ընտրել է երկիրը ղեկավարելու համար այսպիսի ժամանակներում», – ասել է Ջոնսոնը։ 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։

Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։  Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստացել ընտրվելու կապակցությամբ աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսրայելի ղեկավարներից։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930