
Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին «վիթխարի հաղթանակի» առթիվ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի առթիվ:
«Սիրելի՛ Դոնալդ և Մելանյա Թրամփներ, շնորհավորում եմ պատմության մեջ մեծագույն վերադարձի առթիվ։ Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նոր էջ է բացում Ամերիկայի համար և հանդիսանում է Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքի հզոր հանձնառության վերահաստատում։ Դա վիթխարի հաղթանակ է», – գրել է Նեթանյահուն X սոցիալական հարթակում:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին այն բանից հետո, երբ Fox News-ը կանխատեսել է, որ նա հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին։
Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։
Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստացել ընտրվելու կապակցությամբ աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հունգարիայի ղեկավարներից։