Բաժիններ՝

Մակրոնը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 

«Շնորհավորում եմ, նախագա՛հ Դոնալդ Թրամփ։ Պատրաստ եմ միասին աշխատել, ինչպես արել ենք չորս տարի շարունակ։ Ձեր և իմ համոզմունքներով։ Հարգանքով և ձգտումներով։ Հանուն ավելի շատ խաղաղության և բարգավաճման», – գրել է Մակրոնը X սոցիալական հարթակում։ 

ԱՄՆ-ում ձայների հաշվարկը շարունակվում է։ Սակայն մի շարք խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Fox News-ը, արդեն հայտնել են, որ հաշվարկի արդյունքներով ակնկալում են Թրամփի հաղթանակը։ Թրամփն՝ ինքը, արդեն հայտարարել է հաղթանակի մասին և ելույթ ունեցել իր աջակիցների առջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930