
Նիկոլ Փաշինյանը ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրա այցը Հայաստան և մասնակցությունը Երևանում անցկացված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Քայլաշ Սաթյարթիի գործունեությունը երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու իրացումը, ինչպես նաև կրթության հավասար հնարավորությունների ապահովումը պետական կրթական քաղաքականության առանցքային թիրախներից են:
Քայլաշ Սաթյարթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Երևանում անցկացված համաժողովին հրավիրելու համար: Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության իրականացրած երեխայակենտրոն քաղաքականությունը: Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը սոցիալական ոլորտում, այդ թվում՝ կիսելու փորձը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: