
«Փյունիկ»-ը գերազանցեց «Արարատ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկ»-ին հաջողվեց առավելության հասնել երկու գնդակի շնորհիվ:
Հանդիպման 28-րդ րոպեին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Օտուբանջոն խփեց իր թիմի առաջին գոլը, իսկ երկրորդ կեսի 82-րդ րոպեին Սերժ Դեբլեն ևս գրավեց մրցակցի դարպասը։ «Արարատ»- «Փյունիկ»` 0:2:Այս տուրի շրջանակներում կկայանա նաև ԲԿՄԱ- «Արարատ-Արմենիա» հանդիպումը: