
Կեմի Բադենոկն ընտրվել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը անդամները նոր ղեկավար են ընտրել Կեմի Բադենոկին: Այս մասին հայտնում է Sky news-ը։
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններին նա ստացել է 53 հազար 806 ձայն, իսկ նրա մրցակից Ռոբերտ Ջենրիկը ստացել է 41 հազար 388 ձայն։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 72,8%-ը։
«Մեծ պատիվ է ընտրվել այս պաշտոնում և ղեկավարել այն կուսակցությունը, որը ես սիրում եմ, որն ինձ շատ բան է տվել: Հիմա արդեն ժամանակն է այն վերադարձնելու»,-ասել է նա իր հաղթանակից հետո: