Բաժիններ՝

Դելիի օդի աղտոտվածությունը կտրուկ աճել է Դիվալի տոնակատարությունից հետո

Լույսերի հինդուական փառատոնի՝ Դիվալիի գիշերը ճայթրուկների պայթեցման պատճառով Հնդկաստանի Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում նոյեմբերի 1-ի առավոտյան օդի աղտոտվածության ցուցանիշը 14 անգամ բարձր է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված նորմայից։ Այս մասին հաղորդում է The Hindu պարբերականը։

PM2.5 կոչվող օդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկների պարունակությունը մեկ խորանարդ մետրում առավոտյան ժամը 8-ի դրությամբ եղել է 209,3 միկրոգրամ, մինչդեռ ԱՀԿ-ի սահմանած թույլատրելի չափը 15 միկրոգրամ է։

Ըստ Դելիի աղտոտվածության վերահսկման հանձնաժողովի տվյալների՝ գիշերը և վաղ առավոտյան Նյու Դելիի որոշ հատվածներում PM2.5-ի մակարդակը նորմայից բարձր է եղել 100 անգամ, սակայն մի քանի ժամվա ընթացքում այս ցուցանիշը բարելավվել է։

Դիվալի փառատոնից առաջ Դելիի բնապահպանության նախարարը հայտնել էր, որ ոստիկանությունը գիշերը խստացված պարեկություն կանցկացնի՝ ճայթրուկների վաճառքը վերահսկելու համար։ Այնուամենայնիվ, մարդիկ անտեսել են ճայթրուկներ պայթեցնելու արգելքը։

Օդի աղտոտվածության աճը չի սահմանափակվել միայն Նյու Դելիով։ Հնդկաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Չեննայում և Մումբայում, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել։ Բազմաթիվ հատվածներում արձանագրվել է սմոգ և օդի վատ որակ։

Դիվալին՝ լույսերի փառատոնը, որը հինդուիզմի գլխավոր տոներից մեկն է, նշում են ամեն տարի աշնանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930