Բաժիններ՝

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության աճի պոտենցիալը մեծանա. ԿԲ նախագահ

Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանում ինչ-որ պահի զրոյանան ոսկու վերաարտահանման միջնորդային եկամուտների ցուցանիշները: Հոկտեմբերի 29-ի ասուլիսում հնչած հարցին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անվրդով պատասխանեց. «Կվերադառնանք մեր բնականոն կյանքի ռիթմին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նշեց՝ պետք է հասկանալ, որ վաղ թե ուշ Հայաստանի տնտեսությունն աճելու է ունեցած հնարավորություններին համապատասխան: «Ուշ, թե շուտ մեր արտահանումը լինելու է այն, որը մեր արտահանումն է, ներմուծումն էլ լինելու է եղած պահանջարկին համապատասխան: Ըստ էության, այն վայրի տատանողականությունը, որը տեսնում էինք վերջին տարիների ընթացքում, ահագին հարթվել է: Կարծում եմ՝ պետք չի դրանից տարակուսել, հիասթափվել և ընկնել ընկճախտի մեջ: Մեր տնտեսությունն ունի աճի ներուժ ու պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր աճի պոտենցիալը մեծանա: Այսինքն, պոտենցիալ ՀՆԱ-ն աճի, դառնանք ավելի որակով, ավելի ունիկալ արտադրանք տվող երկիր: Մեր արտադրած ապրանքներն ու ծառայությունները ավելի բարդ լինեն, որը կենթադրի ավելի բարձր եկամտաբերություն: Այդ խնդիրներին պետք է կենտրոնանանք որպես երկիր»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս