
Վիեննայի մրցաշարում Խաչանովն առաջին հաղթանակն է գրանցել

Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում (Ավստրիա) ընթացող ATP-500 կարգի մրցաշարի երկրորդ շրջան։
Առաջին շրջանի խաղում նա վստահորեն հաղթեց բրազիլացի Տիագո Ուայլդին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով։
Վիեննայի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կխաղա Նակաշիմա-Փոլ զույգի հաղթողի հետ։
Նախորդ շաբաթ Կարեն Խաչանովը նվաճել էր իր յոթերորդ ATP-ի տիտղոսը, և երկրորդը՝ 2024 թվականին։