Բաժիններ՝

Եթե Թրամփն ընտրվի, Պուտինը նստած կլինի Կիևում. Հարրիս

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «նստելու է Կիևում՝ Ուկրաինայի մայրաքաղաքում», եթե հանրապետական Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի։ Այս մասին գրում է CNN-ը:

«Նա՝ Դոնալդ Թրամփը, ասել է.«Ես մեկ օրում կլուծեմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցը»։ Կարդացեք և հասկացեք, թե ինչ է նա ասում: Նա հանձնվելու է: Նա թույլ կտա, որ Ուկրաինան զիջի իր պայքարն ագրեսորի դեմ, որը խախտում է իր ինքնիշխանությունը: Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Վլադիմիր Պուտինը նստած կլիներ Կիևում և հասկանալի է, թե դա ինչ կնշանակեր Ամերիկայի և մեր դիրքի համար ամբողջ աշխարհում»,- ասել է Հարրիսը Միչիգանում միջոցառման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս