Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Վիլեն Գաբրիելյան
Չեմ հասկանում, մենք էս ընդդիմադիրների ասածները խի՞ ենք քննարկում, բացի էներգիայից ու ժամանակի խլումից ուրիշ բան տեղի չի ունենում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբվերի 22-ին, ԱԺ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
«Հասկանում եմ՝ գայթակղությունը մեծ է հակադարձելու, արձագանքելու, բայց հիմա տեսաք, թե առանց իրենց ինչ սահուն, արդյունավետ, շատ ավելի սուր ու հիմնավոր հարցադրումներովմենք այս ընթացքը կանցկացնենք»,-ասաց նա:
Գաբրիելյանը նաեւ նկատեց. «Կարծում եմ, որ այս գործընթացն այնտեղ շատ ավելի ոչ միանշանակ է անցնում հանրային առումով, քան ՀՀ-ում, որովհետև ես խորապես համոզված եմ, որ ՀՀ հանրության մեծամասնությունը, ըստ էության, առնվազն կոմունիկացիայի տեսանկյունից միանշանակ կողմնակից է, ինչը որ չեմ կարող ասել Ադրբեջանի հանրության մեծամասնության և այդ թվում նաև փոքրամասնության մասին»: