Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական էներգետիկ ծառայությունների նախագահի օգնական Թուրալ Մուրթուզալիևը հայտարարել է Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի առևտրի մոտալուտ մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մուրթուզալիևը նշել է, որ նախատեսվում է նաև համախատասխան համաձայնագրի ստորագրում:

«TEİAŞ-ի (Թուրքիայի էլեկտրաէներգիայի մատակարարման բաժնետիրական ընկերություն) և Hizmet-ի (նկատի է ունեցել իր գլխավորած կառույցը) միջև էլեկտրաէներգիայի արտահանման հարցում գործառնական պայմանագրի կնքման համար իրականացվել են հանդիպումներ՝ փոխադարձ փաստաթղթաբանության վերաբերյալ»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031