Աչքերդ բացիր պաշտոնական Երևան, գցել են, գցում են և գցելու են միշտ, երբ զգում են, որ գցողի հետ գործ ունեն. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Մոլդովայում և ըստ իս նաև առաջիկայում Վրաստանում գրանցվող արևմտամետության կամ կույր եվրաինտեգրման ֆիասկոն խոսում է բացառապես մեկ հանգամանքի մասին: Արևմտյան ինտերվենցիոն մեխանիզմը հատկապես Ուկրաինական քեյսից հետո սկսել է ծախս-նպատակ-իրատեսություն եռանկյունու մեջ շատ հաշվենկատ դառնալ: Այսինքն արտաքին ինտերվենցիոն soft power-ի իրագործման ընթացքում սկսել են փող հաշվել և «քձիբություն» անել: Վատ էին սովորել, որ այն ինչը կարելի ձրի վերցնել, չարժե դրա համար վճարել:
Նույնիսկ Մոլդովան հասկացավ, որ չարժե ձրի տրվել, իսկ Հայաստանը դեռ շարունակում է սխալ հաշվարկ- առաքելություն մոդուսի մեջ ձրի տրվել: Աչքերդ բացիր պաշտոնական Երևան, գցել են, գցում են և գցելու են միշտ, երբ զգում են, որ գցողի հետ գործ ունեն»: