
Ադրբեջանական GL Group-ը գնել է Թուրքիայում գազի հանքավայր ունեցող կանադական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը

Ադրբեջանի առաջին մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ «GL Group»-ը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թրակիայի ավազանում ձեռք է բերել կանադական «Gazelle Energy Limited»-ի բաժնետոմսերի 25%-ը, որը հանդիսանում է F17-b4 լիցենզիայի 100% սեփականատերը և օպերատորը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ հատվածը ներառում է զարգացման զգալի ներուժով գազի հեռանկարային շահագործման և զարգացման տարածք։
«GL Group»-ի գործադիր տնօրեն և խորհրդատվական խորհրդի նախագահ Ասիֆ Զեյնալովը նշել է.
«Այս առաջին միջազգային ձեռքբերումը ոչ միայն ռազմավարական է, այլև ամրապնդում է GL Group-ը որպես ոլորտում տարածաշրջանային խաղացող՝ ամրապնդելով մեր դիրքերը և աջակցելով մեր ապագա աճին ողջ տարածաշրջանում»: