Բաժիններ՝

Թրամփի 3-րդ մահափորձի մեջ մեղադրվողը հայտարարել է, թե ինքը հայ է և զենք է կրել, քանի որ իրեն սպառնացել են սպանել

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր երրորդ մահափորձի մեջ մեղադրվողը Fox News Digital-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են։

49-ամյա Վեմ Միլլերը վերահսկիչ անցակետում՝ շաբաթ երեկոյան Կալիֆոռնիայի Կոաչելլա հովտում Թրամփի հանրահավաքին մասնակցելու համար իշխանություններին հայտնել է այն ատրճանակի մասին, որով ինքը միշտ ճամփորդում է, չնայած այն երբեք չի օգտագործել: Նա պնդել է, որ փաստաթղթերը, որոնք Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բյանկոն կեղծված է անվանել, միանգամայն օրինական են:

Թրամփի նկատմամբ հուլիսից իրականացված երկու մահափորձերից հետո զենքի մեղադրանքով նրա ձերբակալությունը չարաշահումների տեղիք է տվել: Բայց նա արագ ազատ է արձակվել 5000 դոլար գրավի դիմաց, և նրա նկատմամբ դաշնային մեղադրանք դեռ չի առաջադրվել: «Ճանապարհորդելիս ատրճանակս միշտ բեռնատարի թափքում եմ պահում»,-պատմել է Միլլերը Fox News Digital-ին տված հեռախոսային հարցազրույցում:

Նա հայտարարել է, որ երբեք չի կրակել այդ ատրճանակից, բայց սկսել է կրել, երբ իրեն սպառնացել են սպանել։

Միլլերը պատմել է, որ 30 տարի աշխատել է լրատվամիջոցներում, որտեղ սկսել է աշխատել միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ Նա միաժամանակ աշխատել է երաժշտական ​​տեսահոլովակների և հեռուստատեսային շոուների վրա՝ լավագույն արտիստների հետ և բացել է« America Happens Network» նախագիծը՝ լրատվամիջոցներում «գրաքննության» դեմ պայքարելու համար:

Ըստ Միլլերի՝ հենց այս աշխատանքի ժամանակ է սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ և ստիպված հրազեն է ձեռք բերել: Երբ նրան հարցրել են մեքենայում ունեցած բոլոր կեղծ անձնագրերի և անձը հաստատող վկայականների մասին, Միլլերը հայտարարել է, թե դրանցից ոչ մեկը կեղծ չէ։

Միլլերը հայտարարել է նաև, թե ինքը հայ է և ունի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս իր լրիվ հայկական անուն-ազգանունը և փաստաթղթեր, որոնցում հայկական անունը բացակայում է, քանի որ այդ փաստաթղթերի օգտագործումը աշխարհի որոշ վայրերում կարող է հանգեցնել իր սպանության՝ «դարերի ընթացքում հայերի ոչնչացման արշավի պատճառով»։

Միլերը նշել է, որ ընդհակառակը, վերջին շրջանում ինքը «միանշանակ ավելի շատ հանրապետական ​​է» և որ ինքը «100%-ով» սատարում է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս