Բաժիններ՝

Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվածից 2 մարդ է վիրավորվել. SANA

Վաղ առավոտյան իսրայելական ուժերն ավիահարված են հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքին, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, պատճառվել է նյութական վնաս։

Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։Նշվում է, որ Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովի ուղղությունից՝ թիրախավորելով Լաթաքիայի հարավ-արևելյան մուտքի մոտ գտնվող օբյեկտներից մեկը։ 

Իր հերթին, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտնել է, որ իսրայելական հարվածը հասցվել է Լաթաքիա քաղաքում գտնվող զինապահեստին։

Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիային հարված հասցնելու մասին ոչինչ չի հաղորդել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031