Բաժիններ՝

Թուրքիայում դադարեցվել է խոշոր ՋԷԿ-երից մեկի գործունեությունը

Թուրքական «Çelikler Holding»-ին պատկանող «Աֆշին-Էլբիստան մոխրագույն ածխի» թափման հատվածում ի հայտ եկած փլուզման հետևանքով ամենաքիչը 6 ամսով դադարեցվել է թուրքական խոշորագույն էներգետիկ «EÜAŞ» ընկերության Աֆշին-Էլբիստան «B» ՋԷԿ-ի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ նահանգի Աֆշին շրջանում գրանցված փլուզումը եղել է 15 օր առաջ:

Հատկանշական է, որ «EÜAŞ» ընկերության վերոնշյալ հատվածում գտնվող ՋԷԿ-ը կարողացել էր 2023-ի փետրվարի 7-ի երկրաշարժից հետո արագ վերսկսել աշխատանքները և արդյունավետությամբ զարկ տալ էներգիայի ստացմանը:

Թուրքական մեդիայում նշվում է, որ էներգիայի ստացման գործընթացի նման դադարը միլիարդավոր լիրաներ (թուրքական ազգային արժույթ) է արժենալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս