Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն:

«Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը մոտավորապես 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում:

Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:

«Բացի այդ, տարհանման համար գործուղված մեր նավերը Լիբանանին կփոխանցեն նաև մեր հումանիտար օգնությունը»,-նշվել է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031