Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։
Մարզերում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 8-ին և 12-ին` կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։