Հայ շախմատիստներն առաջադիմել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան երկրորդն է, իսկ երրորդ տեղ է բարձրացել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի հաղթող Հնդկաստանի հավաքականի առաջատարներից 21-ամյա Արջուն Էրիգայիսին։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է 5 աստիճան ու այժմ 16-րդ տեղում է։
100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2676 վարկանիշով բարձրացել է 51-րդ տեղ, Շանթ Սարգսյանը (2655) առաջադիմել է 10 կետով և 70-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը (2640) նահանջել է 93-րդ տեղ։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2391) 60-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2388)՝ 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2378)՝ 69-րդը։