
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի գիշերվա դրությամբ հարյուրավոր մարդկանց հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները շարունակում են շուրջօրյա աշխատել, որպեսզի մաքրեն հեղեղված ճանապարհները, վերականգնեն էլեկտրամատակարարումը և բջջային կապը և հասնեն մարդկանց, որոնք կտրվել են արտաքին աշխարհից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Հյուսիսային Կարոլինա, որտեղ ևս «Հելեն»-ը մեծ ավերածություններ է արել։ Ավելի վաղ հաղորդվել էր 116 զոհի մասին։