
Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Իսրայելի ռեժիմը հանցավոր է․ Իրանի նախագահ

Բեյրութում Իսրայելի կողմից լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի նորմի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նաև կեղծ են ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին, որի դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից պաղեստինյան «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը»,- նշել է Իրանի նախագահը։