
ԱՄՆ այս ընտրությունները կլինեն վերջինը, եթե Թրամփը պարտվի․ Մասկ

Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են վերջինը լինել ԱՄՆ-ի համար, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը։
«Շատ քչերն են գիտակցում, որ եթե Թրամփը չընտրվի, սա կլինի վերջին ընտրությունները: Նա սպառնալիք չէ ժողովրդավարության համար, այլ միակը, ով կարող է փրկել այն», – գրել է Մասկը X-ում:
Մասկը նշել է՝ եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հաղթի նախագահական ընտրություններում, ապա անօրինական ներգաղթյալները կշարունակեն ժամանել և աստիճանաբար ձեռք բերել քաղաքացիություն և ընտրելու իրավունք հաջորդ ընտրություններում։
Այսպիսով, ապահովելով միգրանտների ձայները, Դեմոկրատական կուսակցությունը չորս տարի անց մրցակից չի ունենա, իսկ ԱՄՆ-ում միակ ընտրությունները կլինի դեմոկրատների փրայմերիզը։